Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Ինչպես արագ ազատվել աչքերի կարմրությունից. news.am

Ինչպես արագ ազատվել աչքերի կարմրությունից. news.am

Համակարգչի առջեւ երկար աշխատելուց, հեռուստացույց դիտելուց հետո շատ հաճախ մեր աչքերը կարմրում են, սուր ծակոց կամ հոգնածություն է առաջանում։ Իսկ ինչպե՞ս տնային պայմաններում կարելի է արագ ազատվել այս ամենից։ Եթե Ձեզ մոտ աչքերի կարմրություն է առաջացել եւ եթե գիտեք դրա պատճառը, ապա այս հոդվածը Ձեզ համար է։

 

Առաջին բանը, որ կարող եք անել այդ դեպքում, տաք թեյով կոմպրեսն է։ Այն կօգնի հանգստացնել աչքերը, ինչից հետո կարմրությունը կանցնի։ Իսկ ինչպե՞ս պատրաստել այս կոմպրեսը։ Ամեն ինչ շատ պարզ է. պետք  է թեյ պատրաստել եւ երեք րոպե անց թեյի փաթեթը հանել բաժակից ու թողնել, որ թեյը մի քիչ հովանա։ Այս ամենից հետո կոմպրեսը կարելի է արդեն դնել փակ աչքերին եւ թողնել երեք րոպե։ Այնուհետեւ պետք է լվացվել սառը ջրով։ Կոմպրեսն օգտագործելուց հետո աչքերը կհանգստանան ու այլեւս չեն ցավի։

 

Կարմրած աչքերը հանգստացնելու երկրորդ տարբերակը. վերցրեք երկու տեսակի ջուր. մեկը՝ տաք, մյուսը՝ սառը։ Թանզիֆի կտորը սկզբում ընկղմեք տաք ջրի մեջ, դրեք աչքերի վրա, հետո սառը ջրի մեջ եւ նորից դրեք աչքերի վրա։ Մի քանի անգամ կրկնեք այս գործընթացը եւ կտեսնեք, թե ինչպես է աչքերի ցավն արագ անհետանում։

Սկզբնաղբյուր. ru.wikihow.com
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. tiensmed.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ